Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

«Որքան կարող եք ցինիկ եղեք, դա մարդկանց դուր է գալիս…»․ «Սաքուլիկը» հանրային-հասարակական կյանքի նոր մարտահրավերն է

Երկու օր է՝ ակտիվորեն քննարկվում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին՝ հանրությանը որպես Սաքուլիկ հայտնի երիտասարդին, նույն բուհի պրոռեկտոր նշանակելու թեման:

Ամիսներ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսությանը լրագրողների մասնակցությունը խոչընդոտած, լրագրողներին վիրավորած ու համալսարանում բացահայտ լկտի պահվածքով աչքի ընկած երիտասարդը նշանակվել է հենց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր:

Սաքուլիկի նշանակումը բացահայտ խրախուսանք էր նրա գործելաոճի և մատուցած ծառայությունների համար: Նման նշանակումներով իշխանությունները մյուս «սաքուլիկներին» ցույց են տալիս, թե որտեղ է գտնվում «հաջողության բանալին» և ինչ ճանապարհով կարելի է հասնել դրան՝ ծառայել, անհրաժեշտ պահին մատուցել անհրաժեշտ ծառայությունները, ընտրություններին ուսանողների ներգրավմամբ ձայն ապահովել: Այս ամենից հետո խրախուսական պարգևը չի ուշանա: Ուշագրավ է, որ սա միակ օրինակը չէ:

Ոչ վաղ անցյալում էլ, դեռևս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, ով տարին 12 ամիս ՀՀԿ-ի կրծքանշանը փակցրած շրջում էր բուհի միջանցքներով և դուրս չէր գալիս ՀՀԿ-ի շենքից, Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվեց կա­ռավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Վոլոդյա Գասպարյանին Մանկավարժական համալսարանում փոխարինեց Ներսիկ Մարգարյանը, ով ևս ՀՀԿ-ական է և տեսնելով նախորդի խրախուսումը՝ էլ ավելի մեծ ջանքով է լծվել ՀՀԿ-ին ծառայելու անձնվեր գործին: Համալսարան գալիս է պարտադիր ՀՀԿ կրծքանշանով, կարճ ժամանակում բուհում հավաքել ՀՀԿ-ականների մեծ խումբ և ուսխորհուրդ մտնող-դուրս եկողին էլ առաջարկում է դառնալ ՀՀԿ-ական:

Բուհերի կուսակցականացված ուսխորհուրդները հատկապես ակտիվանում են նախընտրական շրջանում՝ ապահովելով ինչպես ձայն, այնպես էլ ֆոն այս կամ այն ցուցադրական միջոցառումների ժամանակ: Հենց այդպիսի նախընտրական ցուցադրական համերգի ժամանակ ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը հաշմանդամ դարձրեց տասնյակ ուսանողների: Հանրապետության հրապարակի պայթյունի պատճառով շատ ուսանողներ առ այսօր բուհ են հաճախում ձեռնոցներով և երկարաթև փակ հագուստով, քանի որ այրվածքներն ու սպիները դեռ պահպանվել են:

Ուշագրավ է, որ ուսխորհուրդների բոլոր այդ ՀՀԿ-ական երիտասարդները ակտիվորեն ընդգրկված են նաև «Բազե» ամենամյա ճամբարում, որն իր հերթին յուրօրինակ «դարբնոց» է, որը թրծում է ապագա ՀՀԿ-ական պաշտոնյաներ: «Բազե»-ից են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և երիտասարդ ՀՀԿ-ականների մի զգալի մասը: Ի դեպ, Սևակ Խաչատրյանը ևս բազեական է:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն, կրության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը, իր խոսքով, չի հետևել պրոռեկտորի նշանակման հետ կապված քննարկումներին և առհասարակ հետաքրքրված չէ նմանատիպ քննարկումներով: Նա վերը նշվածին ժողովրդական խոսքով հակադարձեց՝ «Ջաղացը կորցրել, չախչախի հետևից են ընկել, կամ ջուրը ջաղացն ա տարել, չախչախի լացն եք լացում»։ «ԵՊՏՀ պրոռեկտոր նշանակելու իրավունքը, ենթադրում եմ, որ ռեկտորինն է, ինչպես ռեկտորն ընտրվում է համալսարանի խորհրդի կողմից։ Ստացվեց՝ էս էն տունն է, որ շինել է… Ցինիզմի մասին Օստապ Բենդերն ասում էր՝ որքան կարող եք ցինիկ եղեք, դա մարդկանց դուր է գալիս… Ես ապրել-գործել եմ այն համոզումով, որ պաշտոնատար անձի, պաշտոնատար անձանց ձևավորած պետական մարմնի ցինիզմը փչացնում է հասարակությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բլեյանը։

Ինչ վերաբերում է ուսխորհուրդների կուսակցականացվածությանը և դրանց թողած ազդեցությանը ուսխորհուրդներում ներգրավված երիտասարդների՝ որպես անհատ ձևավորման վրա, ապա Բլեյանի կարծիքով, երբ վարչական, տնտեսական առումով հայաստանյան համալսարանները ոչ միայն ազատ չեն, այլև կառավարելի են, չեն կարող կառավարելի չլինել նաև ուսանողների ինքնավարության մարմինները՝ ուսխորհուրդները։ «Իհարկե, վատ է, իհարկե, բացասական է դրա ազդեցությունը, և ոչ միայն ուսանողության վրա. բայց այդպես կլինի, քանի դեռ համալսարաններն ազատ չեն Բոլոնիայի համալսարանական խարտիայի չափանիշներով։ Մեր ողբերգությունն է հանրային-հասարակական կյանքի փոփոխությունների նկատմամբ հատվածական մոտեցումը։ Սա այսպես մնա, օրինակի համար, որովհետև մեծ հարց է, ու մեր ուժը չի պատում, իսկ սա փոքր հարց է, ու գոնե սա կարողանանք լուծել»,- նկատեց Բլեյանը։

Ինչ վերաբերում է «Բազե»-ի, «Միասին»-ի տիպի ճամբար-հավաքներին, ապա Բլեյանի տպավորությամբ՝ դրանք երիտասարդական որոշակի խմբերի համար նախատեսված փակ համակարգեր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում