Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերքում է սեփական սխալների առկայությունը, որոնք նա թույլ է տվել երկրի տնտեսության ճգնաժամային վիճակի ընթացքում` բոլոր անհաջողություններում մեղադրելով ընդդիմությանը, հաղորդում է Notimex գործակալությունը:
«Նրանք կարծում են, որ դա Մադուրոյի խնդիրն է, որը սխալներ է թույլ տվել իր քաղաքականության մեջ, իսկ դա Մադուրոյի խնդիրը չէ: Իսկ մաքսանենգության պատերազմը, հանրապետության նկատմամբ միջազգային ոտնձգությունները. այդ ամենը որտեղի՞ց է գալիս»,- ասել է Մադուրոն:
Վերջերս Վենեսուելայում հաճախ է այնպիսի ապրանքների դեֆիցիտ լինում, որոնց գները խստորեն սահմանափակված են պետության կողմից: Նախագահը դրանում մեղադրել է ընդդիմությանը և ձեռնարկատերերին:








































