«Բեշիկտաշ»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարող է հանդես գալ հարձակման եզրերում:
Մասնագետը նշել է, որ 21-ամյա անգլիացին կարող է հասնել Դևիդ Բեքհեմի և Զինեդին Զիդանի մակարդակին: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածք ունի և չի կարող մասնակցել լոնդոնցիների առաջիկա հանդիպմանը:
«Բեքհեմը և Զիդանը հանդես էին գալիս հարձակման եզրերում և բարձրակարգ ֆուտբոլիստներ դարձան: Չեմբերլենը կարող է հասնել նրանց մակարդակին»,- Goal. com-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:





































