Բրիտանացի էկոակտիվիստները հայտարարում են, որ աշխարհի ամենահազվադեպ թռչունը՝ մադագասկարյան նիրկան, գոյատևման համար նոր բնակության վայրի կարիք ունի:
Այս պահին Մադագասկարի հյուսիս-արևելքում մնացել է այդ թռչնատեսակի 30 օրինակ:
Հետազոտողները պարզել են, որ այդ վայրում բադերի սերունդների համար բավարար քանակությամբ ուտելիք չկա, ինչի հետևանքով բադերի ձագերը սատկում են՝ հազիվ հասնելով երկու-երեք շաբաթականի:
Նիրկին հիմա ապրում են անազատության մեջ, և եթե բնակության համար հարմար վայր հայտնաբերվի, ապա նրանց կարող են բաց թողնել վայրի բնություն:










































