Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսային միության երկրների առաջնորդների հետ Մինսկում հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հանդիպմանը ներկա կլինի նաև Եվրոպական կոմիտեի ներկայացուցիչը:
Կրեմլում նշել են, որ Մինսկում Պուտինը առանձին երկկողմանի հանդիպումներ կունենա: Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ դրանցից մեկը կարող է լինել Պուտինի և Պորոշենկոյի հանդիպումը:









































