ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայի և Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման զինված գրոհայինների դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչ, գնդապետ Էդվարդ Թոմասին:
«Մենք մի քանի տարբերակ ենք նախապատրաստում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» խնդիրը լուծելու համար»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով` «ենթադրվում է ռազմական միջոցառումների մի ամբողջ շարք` ներառյալ գրոհայինների դիրքերին օդային հարվածներ հասցնելը»:
«Տվյալ իրադրությունում ամենակարևոր կետն այն է, որ ամերիկյան զինված ուժերը խմբավորման դեմ պայքարում կհամագործակցեն տարածաշրջանային գործընկերների հետ»:








































