ԱՄՆ ցամաքային զորքերի Վիրջինիայում գտնվող Ֆորտ Լի բազայում երկուշաբթի տեղի է ունեցել միջադեպ, որն ուղեկցվել է հրաձգությամբ։ Այդ մասին հաղորդել է բազայի հրամանատարությունը։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էլեյն Քոնուեյի տվյալներով, ոչ ոք չի տուժել։ Նա նշել է, որ իրավիճակը վերահսկվում է։ Ներկայումս պարզվում է, թե ով է հատկապես կազմակերպել հրաձգությունը և կատարվածի այլ մանրամասներ։
Ֆորտ Լի բազան Վաշինգտոնից հեռու է մոտավորապես 130 կմ։





































