Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել մեղավորության կանխավարկած սահմանել Սիրիա և Իրաք ուղևորվող և այդ մասին իշխանություններին տեղյակ չպահող բրիտանացիների համար։ Այդ մասին նա գրել է The Telegraph-ում հրապարակված հոդվածում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, թե նրանց պետք է վերաբերվել որպես պոտենցիալ ահաբեկիչների, քանի դեռ նրանք չեն ապացուցել իրենց անմեղությունը։
Ջոնսոնի կարծիքով՝ ոստիկանության համար հիմա չափազանց դժվար է որևէ բանում մեղադրել հնարավոր իսլամիստներին, քանի դեռ չեն ստացվել նրանց ահաբեկչական գործունեության ապացույցները։ Երբ այդ հանցանշանները հաջողվում է ձեռք բերել, որպես կանոն, չափազանց ուշ է լինում, և հայրենիքը լքած բիտանացիներն արդեն հանդիսանում են «Իսլամական պետության» գրոհայիններ։








































