Վրաստանի քաղաքացիների ավելի քան 70%-ը պաշտպանում է երկրի մուտքը ՆԱՏՕ։ Այդ մասին են վկայում ԱՄՆ ազգային ժոովրդավարական ինստիտուտի՝ Վրաստանում անցկացրած հետազոտության տվյալները։
ՆԱՏՕ մուտքը պաշտպանել է հարցվածների 72%-ը։ Դեմ է արտահայտվել 11%-ը, 12%-ը չի կարողացել հարցին պատասխանել։
Հարցվածների 78%-ը պաշտպանել է եվրաինտեգրումը, 10%-ն այդ քաղաքականությունն անընդունելի է համարել։









































