Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է, որ նոր մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը Լա Լիգայում ու Չեմպիոնբների Լիգայում լինելու է Իկեր Կասիլյասը:
33-ամյա Կասիլյասը Դիեգո Լոպեսի՝ «Միլան» տեղափոխությունից հետո վերադարձրեց տեղը մեկնարկային կազմում: Երկրորդ դարպասապահը կլինի թիմի նորեկ Կեյլոր Նավասը:
Կոստա-Ռիկայի հավաքականի 27-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Լևանտե»-ից: Նավասը թիմի դարպասը պաշտպանելու է Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հավելենք, որ «Ռեալ»-ն այսօր մեկնարկային խաղն է անցկացնելու Լա Լիգայի 2014/15թթ մրցաշրջանում: Մրցակիցը «Կորդոբա»-ն է:









































