Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին այսօր պաշտոնապես կդառնա «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Անցած ուրբաթ օրը նա բուժզննում է անցել անգլիական ակումբում, իսկ այսօր մեկնել է Անգլիա ու պաշտոնապես պայմանագիր է կնքելու:
Հարձակվողը չի լինելու այսօր կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպման հայտացուցակում, բայց լինելու է մարզադաշտում ու հետևելու հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Բալոտելիի տրանսֆերի դիմաց «Միլան»-ը ստացել է 20 մլն եվրո: Հարձակվողի շաբաթական աշխատավարձը շաբաթական կկազմի 90.000 ֆունտ, որին կավելանա ևս 40.000 ֆունտ, եթե նա աչքի չընկնի կարգազանցությամբ:








































