«Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նախկին կառավարիչ Ջոն Ուոթերսը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ 4.2 միլիոն դոլարի ֆինանսական խարդախությունների համար: Դատավորը նրան մեղավոր է ճանաչել փոստային ծառայություններով իրականացրած խարդախությունների և հարկերից խուսափելու 25 կետով: Այս մասին գրում է reporter.am պորտալը: Ավելի վաղ դատախազը Ուոթերսի համար պահանջում էր 10, իսկ պաշտպանությունը՝ 3 տարվա ազատազրկում:
Հիմնադրամի ղեկավար Քեթլին Գաֆեսճյան Բարադարանը դատարանում Ուոթերսի համար պահանջել էր առավելագույն պատժաչափ՝ հայտարարելով, որ իր գործողություններով նա վնաս է հասցրել «այն մարդկանց, ում հիմնադրամը պատրաստվում էր օգնել՝ Հայաստանի ժողովրդին»:
Ուոթերսը սկսել է Գաֆեսճյանների համար աշխատել 1990-ականների կեսերից: Նրա ֆինանսական խարդախությունների մասին հայտնի է դարձել 2009թ., երբ նա արդեն հիմնարամում չէր աշխատում. քննությունը մի շարք դրամական փոխանցումներ է հայտնաբերել Ուոթերսի անձնական հաշիվների վրա:
Հիշեցնենք, Գաֆեսճյան հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանում արվեստի զարգմացման և այլ որորտներում:
Ջերարդ Գաֆեսճյանը մահացել է 2013թ. սեպտեմբերին՝ 88 տարբեկանում: Նրա կինը՝ Քլոյե Գաֆեսճյանը մահացել էր նրանից 6 ամիս առաջ՝ 87 տարեկանում:











































