Զավեն Միքայելյանը Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչի ուղեգիր է նվաճել:
58 կգ քաշային կարգի եզրափակիչում Միքայելյանը կմրցակցի ռուսաստանցի Արսլան Զուբաիրովի հետ: Սա կլինի Հայաստանի չորրորդ մեդալը Նանջինգ-2014-ում:
Հավելենք, որ Միքայելյանն արդեն ապահովել է արծաթե մեդալը:








































