Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է այն նամակը, որը նա գրել է հարազատներին գերի եղած ժամանակ:
Տեքստը հրապարակվել է լրագրողի ընկերների ու ընտանիքի ֆեյսբուքյան էջերում:
«Ընտանիքի և ընկերների մասին մտքերը ինձ այստեղից հեռու են տանում և լցնում են սիրտս երջանկությամբ»,- գրում է Ֆոուլին:
Նամակում նա հիշում է նաև տարբեր դրվագներ սեփական կյանքից՝ մանկության տարիներին եղբայրների ու քույրերի հետ խաղերը, հոր հետ խանութ գնալը, մոր հետ հեծանիվ վարելը:
Ըստ լրագրողի խոսքի՝ նույն սենյակում իր հետ պահում էին ևս 17 մարդու:








































