Ֆլորիդա նահանգի Սենտ Պիտերսբերգ քաղաքում մոտ 400 մարդ սուրճ է գնել անծանոթներին հերթ կանգնելու ժամանակ՝ հաղորդում է Tampa Bay Times-ը: Ամեն ինչ սկսվել է օգոստոսի 20-ի առավոտյան 7-ին, երբ գնորդ կանացից մեկը վճարել էր իր հետևում կանգնած վարորդի սուրճի համար: Վերջինս շարունակել է շարքը, որն ընդհատվել էր 11 ժամ անց՝ 379-րդ հաճախորդից հետո:
Ամեն անգամ, երբ աշխատողը սուրճ էր տալիս, նշում էր, որ դրա համար վճարել է նախորդ հաճախորդը և առաջարկում էր անել նույն բանը: Շարքը խախտել է սպիտակ ավտոմեքենայով ժամանած աղջիկը, որը, ըստ աշխատակիցների, չէր հասկացել ակցիայի իմաստը: Նա հայտարարել է, որ ցանկանում է վճարել միայն իր սուրճի համար:
Այն բանից հետո, երբ այս պատմությունը ներկայացրել են լրատվամիջոցները, տեղի բնակիչները որոշել են ակցիայի շարունակությունը թողնել հաջորդ օրվան, բայց շարքը նորից ընդհատվել է կեսօրին: Ինչպես պարզ է դարձել, դա դիտավորյալ արել է բլոգեր Պիտեր Շորչը:
Նա իր արարքը բացատրել է նրանով, որ մարդիկ ոչ թե մասնակցում են ակցիային, այլ քավում են իրենց մեղքը: Շարչը բլոգում գրել է, որ աշխատակցին 100 դոլարի թեյավճար է թողել, որպեսզի իրեն ժլատ չհամարեն:









































