Այսօր տեղի ունեցավ «Ուղեցույց Հայաստանյան արտահանողների համար» զեկույցի շնորհանդեսը, որը հրատարակել է Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ:
«Այսօր դժվար է պատկերացնել դիամիկ զարգացող տնտեսություն առանց արտահանման գործընթացի ճիշտ կազմակերպման և արտահանման ցուցանիշի աճի ։ Արտահանման ոլորտում խնդիրներն այսօր շատ են, սկսած արտաքին շուկաների հասանելիության, մրցունակության խնդիրներից մինչև տրանսպորտային և այլ բնույթի խնդիրներ։ Այս ուղեցույցը կլինի ևս մեկ օգնող օղակ ոլորտի մասնակիցների և կազմակերպությունների համար»,- նշեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Կարեն Գևորգյանը։
AEPLAC ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ ուղեցույցը չի հանդիսանում շուկայի հետազոտոթյունների կամ արտասահմանում պայմանագրեր կնքելու վերաբերյալ խորհրդատվական միջոց:











































