Բրիտանական թաղման բյուրոն ապրում է իր ամենևին էլ ոչ լավագույն ժամանակները: Գործակալությունների պետական ասոցիացիայի տվյալով, որը ծիսական ծառայություններ է իրականացնում, ամբողջ երկրում պահվում է մոտ 250 հազար աճյունասափոր, որոնց տերերը դեռ հայտնի չեն: Դրանցից որոշները թվագրվում են 20-րդ դարի առաջին կեսին, հայտնում է Mirror-ը:
Սաութհեմփթոնում գտնվող Matthews Funeral Directors թաղման բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ իրենց մոտ պահվում է ավելի քան 450 աճյունասափոր, որոնց տարիքը կազմում է 40-60 տարի: Գործակալությունը չգիտի՝ ինչ անել դրանց հետ: Նրանք ծրագրում են որոնել հանգուցյալների ազգականներին, սակայն խոստովանում են, որ դա անելը դժվար է լինելու:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռ չեն մշակել միանշանակ որոշում՝ ինչ անել այն դեպքում, եթե աճյունասափորների տերերն այդպես էլ չհայտնվեն:











































