Friday, 19 06 2026
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան

Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումը պայմանավորված կլինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր նկատմամբ ընդունվող որոշումներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

 – Պարոն Մինասյան, ի՞նչ եք արձանագրում Սոչիում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո:

 – Հիմա կարծես թե ավելի հանգիստ է իրավիճակը, քան թե մեկ ամիս առաջ էր: Բայց արդյոք վերջնակա՞ն հանգիստ է, թե՞ ժամանակավոր: Կարծեմ ժամանակավոր է: Ֆրանսիան և Ամերիկան ցանկանում են, որ Սարգսյանի և Ալիևի մի հանդիպում էլ տեղի ունենա հոկտեմբերին կամ նոյեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Բայց արդյոք Ռուսաստանը թույլ կտա՞, որ այդ հանդիպումը տեղի ունենա: Եթե կցանկանա, որ այն տեղի չունենա, մի քանի օր առաջ դիվերսիոն գործողություններ կնախաձեռնի: Եվ կողմերը կասեն, թե տեսեք՝ իրավիճակը լարված է, մենք չենք կարող Փարիզ մեկնել: Եվ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը իմանալով, որ նման կարևոր հանդիպումների դեպքում դիվերսիոն գործողությունների վտանգ կա, որը կարող է խոչընդոտել այդ հանդիպմանը, նախապես դրա ժամկետները չէին նշում:

– Դուք կարծում եք, որ եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը նորից փորձեն կազմակերպել Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումը, ՌԴ-ն կխոչընդոտի՞ դրան:

– Հարցն այն է, թե ՌԴ-ն պիտի ընդունի՞, թե՞ ոչ այդ հանդիպումը: Ճիշտ կլինի, որ ընդունի, քանի որ Մինսկի խումբը ստիպված է որևէ նախաձեռնություն անել: Բայց քանի որ հիմա ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունները լարված են, արդյոք ՌԴ-ն թույլ կտա՞, որ այդ հանդիպումը տեղի ունենա: Հատկապես հիմա, երբ ՌԴ-ն ունի կայսերապաշտական նկրտումներ, փորձում է ավելի կոշտ և ավտորիտար լինել իր հարևանների՝ հիմնականում Հարավային Կովկասի նկատմամբ: Միգուցե թույլ կտան՝ այդ հանդիպմանն առանց կարևորություն տալու: Եվ չի բացառվում, որ զուգահեռ ամեն ինչ անեն, որ, օրինակ, ազերիները դիվերսիոն գործողություն սկսեն, որ լարվածություն ստեղծվի, և հանդիպումը բեկանվի:

– Այսինքն` Դուք մտածում եք, որ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կազմակերպեն նախագահների հանդիպումը, ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանին կրկին դիվերսիոն գործողություննե՞ր կհրահրի:

 – Չեմ ասում, որ այդպես կլինի, բայց ռուսները Սոչիից հետո ուզում են բանակցությունների նոր գործընթաց սկսել:

– Իսկ նախագահների հանդիպումը կազմակերպվելու է Մինսկի խմբի՞ շրջանակներում:

 – Այո, որովհետև ԱՄՆ-ը և Ֆրանսիան ցանկանում են, որ Մինսկի խմբի ձևաչափը և նշանակությունը պահպանվի, քանի որ դա իրենց ներկայությունն ապահովելու լծակ է:

– Սոչիում տեղի ունեցած հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում չէր, մտահոգությո՞ւն կա, որ ՌԴ-ն ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների նոր ֆորմատ ձևավորել, որը կլինի իր ազդեցության տակ:

– Տեսնենք: Բայց դա շատ է նման Մայենդորֆյան գործընթացին: 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայում հանդիպման կանչեց Ս. Սարգսյանին և Ի. Ալիևին, Մինսկի խմբին զուգահեռ նոր գործընթաց նախաձեռնեց, հասավ մինչև Կազանի հանդիպումն ու ձախողումը: Բայց հիմա արդյո՞ք Վլադիմիր Պուտինն ուզում է այդպես շարունակել, թե՞ պիտի թողնի, որ այդ գործընթացը ղեկավարի Մինսկի խմբի համանախագահությունը:

– Փաստորեն, ԼՂ հարցի հետ կապված Արևմուտքի ու ՌԴ-ի միջև մրցակցություն է ստեղծվել: Արևմուտքը ցանկանում է պահպանել Մինսկի խումբը, ՌԴ-ն ցանկանում է կարգավորման նոր ֆորմատ ձևավորել, որը մեծապես կլինի իր ազդեցության տակ:

 – Գիտենք, որ ՌԴ-ի և Արևմուտքի միջև հարաբերությունները լավ չեն, բայց քանի որ կա Ուկրաինայի հարցը, պետք է սպասել, թե ինչ կպատահի: Եվ կարևոր է, թե ինչ կպատահի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի կարևորություն կտա նախկին խորհրդային հանրապետություններին, մասնավորապես Ուկրաինային ու Վրաստանին: Եվ եթե ՆԱՏՕ-ն ավելի կոշտ քաղաքականություն և ռազմավարություն որդեգրի ՌԴ-ի նկատմամբ, այդ վերաբերմունքին ինչպե՞ս կպատասխանի ՌԴ-ն, և դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Կովկասում:

– Այսինքն` եթե Արևմուտքն այդ գագաթնաժողովի ժամանակ փորձի կոշտ վերաբերմունք ցույց տալ ՌԴ-ին, վերջինս կխոչընդոտի՞ Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հնարավոր հանդիպմանը:

– Հենց դրա համար եմ ասում, թե պետք է տեսնենք, թե ինչ տեղի կունենա այդ գագաթնաժողովում: Եթե ՆԱՏՕ-ն ավելի կոշտ, ավելի արմատական քաղաքականություն ցուցաբերի ՌԴ-ի նկատմամբ, պետք է սպասել, թե ՌԴ-ն ինչ կանի Հարավային Կովկասում՝ մասնավորապես ԼՂՀ խնդրի հետ կապված: Եթե հիշում եք, 2008թ. մայիսին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երբ անդամ պետությունները Վրաստանին և Ուկրաինային չընդունեցին որպես լիիրավ անդամ, 2 ամիս հետո ՌԴ-ի և Վրաստանի միջև պատերազմ սկսվեց: Ես չեմ ասում, թե կարող է պատերազմ սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց ես չգիտեմ, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ինչ տեղի կունենա:

– Փաստորեն, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կարևոր նշանակություն կունենա Հարավային Կովկասի համար:

 – Այո, քանի որ լուծված չէ հարցը, թե Ուկրաինան և Հարավային Կովկաս-Սև ծով-Կասպից ծով տարածաշրջանն ում ազդեցության տակ պետք է մտնի` ՌԴ-ի՞, թե՞ եվրատլանտյան կամ եվրամերիկյան ազդեցության տակ: Թե՞ պետք է չեզոք գոտի ստեղծվի:

– Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ Ի. Ալիևը դժգոհեց, որ Մինսկի խումբը ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցում: Մինչդեռ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ խնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում: Փաստորեն, ի տարբերություն ՌԴ-ի և Ադրբեջանի` Հայաստանը ցանկանում է, որ ԼՂ հարցը կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում:

– Այո, որովհետև այդտեղ է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը թեև տարբեր մոտեցումներով, բայց նույն շահն ունեն: ՌԴ-ն ցանկանում է թուլացնել Մինսկի խումբը: Ադրբեջանն էլ ցանկանում է ավելի հեռու գնալ, որ այն քանդվի, որպեսզի ձերբազատվի Մադրիդյան սկզբունքներից, և որպեսզի ԼՂ հարցը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ: Սա է Ադրբեջանի նպատակը: Հայաստանը գիտի դա և ամեն ինչ պետք է անի, որ Մինսկի խումբը պահպանվի:

– Իսկ եթե ՆԱՏՕ-ն այս գագաթնաժողովի ժամանակ կոշտ քաղաքականություն որդեգրեց ՌԴ-ի նկատմամբ, այդ երկիրը կփորձի Հայաստանի և Ադրբեջանի միջոցով թուլացնե՞լ Մինսկի խմբի գործունեությունը:

 – Անուղղակի կերպով` այո: Եթե ՌԴ-ն ՆԱՏՕ-ին պատասխանի, թե Կովկասն իր ազդեցության տակ է և Ադրբեջանին հրահրի սկսել դիվերսիոն գործընթացներ, ինքնաբերաբար դա կազդի Մինսկի խմբի վրա: Ավելին ասեմ` Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությունների ժամանակ հայ զինվորների գործողությունները փրկեցին Մինսկի խմբին: Եվ Ջ. Ուորլիքն ու Պիեռ Անդրիեն պետք է շնորհավորեն հայ զինվորներին, որ փրկեցին Մինսկի խմբի ֆորմատը: Իսկ Սոչիի հանդիպումից հետո ՀՀ-ն ավելի հպարտ է և ուժեղ, քան մեկ-երկու ամիս առաջ էր: Այդ վերջին դեպքերը զարթնեցրին հայ ժողովրդի ոգին, թե մեր փրկությունը մեր զինվորներն են, և ոչ թե Արևմուտքը կամ ՌԴ-ն: Բայց սա էլ իր հերթին թուլացնում է Հայաստանի «դիվանագիտությունը»: Դրա համար է, որ Էդվարդ Նալբանդյանը լռում է: Այսօր Հայաստանում շնորհիվ զինվորների՝ ուժեղ մարդը Սեյրան Օհանյանն է: Ու առաջինը հենց նա և ոչ թե Էդվարդ Նալբանդյանն արձագանքեց այդ դեպքերին: Մինչդեռ ազերիների կողմից առաջինը նրանց արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում