Sunday, 21 06 2026
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում

Հայ-վրացական հարաբերությունների հիմքերի հիմքը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Հայաստանում հայտարարել է, որ Հայաստանի ու Վրաստանի անդամակցությունները տարբեր միավորումների չպետք է խոչընդոտեն երկու երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերությունների սերտացմանը: Այս հայտարարությունը հետաքրքրական է նրանով, որ Վրաստանի վարչապետն, ըստ էության, ակնարկում է Հայաստանի և Վրաստանի միջև, այսպես ասած, մաքսային ռեժիմների վերանայման հետ կապված խնդիրները հարթվելու մասին:

Մյուս կողմից, սակայն, այս հայտարարության ֆոնին շարունակում է Հայաստանի հասարակության համար բավական ակնառու մնալ մի քանի օր առաջ Նախիջևանում տեղի ունեցած Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում էլ կողմերը պայմանավորվել են հանդիպումները և միջոցառումները դարձնել պարբերական:

Հատկանշական է, որ Իրակլի Ղարիբաշվիլին խոսում է երկու երկրների տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերությունների մասին, սակայն չի նշվում ներկայումս կարևորագույնը համարվող խնդիրներից մեկը՝ անվտանգությունը: Սա հարավկովկասյան տարածաշրջանում հարաբերությունների առանցքն է կազմում` հատկապես այժմյան աշխարհակարգում, միջազգային այժմյան հարաբերություններում, որտեղ ուժը դարձել է ամենևին ոչ պասիվ կամ ստատիկ գործոն, որտեղ միջազգային իրավունքը ոտնահարվել է աննախադեպ ցինիզմի աստիճան, որտեղ Ռուսաստանը ներկայացրել է ծավալապաշտական քաղաքականության այնպիսի հայտ, որ կովկասյան պատերազմի մասին այսօր խոսում են այնպես, կարծես այդ խնդիրը ընդամենը ժամանակի հարց է:

Ըստ որում` էական չէ, որ պատերազմի հավանականությունը կանխող կամ զսպող շատ գործոններ կան, էականն այն է, որ կան խոսակցությունները հավանականության մասին, և դրանք այսօր սովորական են դարձել, և ոչ մի նման խոսակցություն արտառոց չի թվում: Ահա այսպիսի պայմաններում անվտանգությունն է դառնում հարցերի հարցն ու հարաբերությունների հիմքը, և հայ-վրացական հարաբերությունների առումով առաջ է գալիս Նախիջևանի հանդիպման հետ կապված խնդիրը:

Վրաստանն իր անվտանգությունը տեսնում է բոլորովին այլ հարթության վրա, Հայաստանն իր անվտանգությունը ստիպված տեղավորել է մեկ այլ հարթության մեջ: Եվ այն հարթությունը, որտեղ Հայաստանն է, ահա այդ հարթությունից Վրաստանը ռեալ սպառնալիքներ ունի, ռեալ մտավախություններ: Խոսքը, բնականաբար, Ռուսաստանի մասին է:

Անվտանգության թեմայի վերաբերյալ հայտարարություններ Հայաստան Վրաստանի վարչապետի այցի ընթացքում չեն եղել: Մինչդեռ հենց սա է կարևորը, և սա է արդեն կողմնորոշիչը, ինչը հասկանում են արդեն ոչ միայն քաղաքականության նեղ մասնագետները, այլ նաև շարքային քաղաքացիները, քանի որ ներկայումս իրադարձություններն ու իրողությունները չափազանց պարզ ու հասկանալի են անգամ ոչ մասնագիտական աչքի համար:

Հետևաբար, շարունակում է անհասկանալի մնալ՝ հայ-վրացական հարաբերությունները ներկայումս հիմք ունե՞ն, թե՞ հիմնավոր են այն մտավախությունները, որ այդ հարաբերությունները լուրջ սպառնալիքի տակ են, ինչը աղետալի կլինի երկու երկրների համար էլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում