Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

ՀՀԿ-ն խորհրդանշական նախագահ կդարձնի՞ Գագիկ Ծառուկյանին. 168.am

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ սահմանադրական հանրաքվեն գարնանն անցկացնելու շուրջ քաղաքական որոշում է կայացվել: Ըստ նույն աղբյուրի՝ հանրաքվեի ժամկետների անընդհատ հետաձգումները, տարբեր հանրային քննարկումների անցկացումը պայմանավորված է բացառապես մի հանգամանքով. իշխանությունը փորձում է ժամանակ շահել և այդ ընթացքում բանակցությունների միջոցով որոշ քաղաքական կուսակցությունների համոզել, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այս հարցում որոշ առաջընթաց կա:

Ինչպես հայտնի է, խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից միայն երկուսն են կողմ արտահայտվում նոր Սահմանադրության ընդունմանը: Բացի ՀՀԿ-ից, Սահմանադրության փոփոխությանը կողմ է արտահայտվում նաև ՀՅԴ-ն, որը բացահայտ և քողարկված քարոզչություն է իրականացնում՝ հօգուտ նոր Սահմանադրության: Քողարկված՝ այն իմաստով, որ ՀՅԴ-ականները տարբեր առիթներով հայտարարում են՝ եթե խորհրդարանի ընտրությունները լինեին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, խորհրդարանում ուժերի այլ դասավորություն կլիներ` ընդդիմությունը կլիներ մեծամասնության դերում: Սակայն քառյակի մյուս երեք կուսակցությունները և ՕԵԿ-ը դեմ են նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարին: Նրանք հայտարարում են, որ եթե անգամ գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ապա այդ փոփոխությունը պետք է կատարի մի իշխանություն, որն ունի հանրային վստահություն, և այսօր հասարակությունը սահմանադրական փոփոխություններից որևէ ակնկալիք չունի:

Ավելի արմատական դիրքերից հանդես եկող ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է վերածել իշխանության վստահության հանրաքվեի, և «ոչ» ասելով առաջարկվող նախագծին՝ պետք է «ոչ» ասել իշխանությանը: Իշխանությունը հասկանում է, որ խորհրդարանում ներկայացված ոչ բոլոր ուժերը կպաշտպանեն նոր Սահմանադրության նախագիծը, և այդ հարցում 100 տոկոսանոց կոնսենսուս ձևավորելն անհնարին է: Բայց իշխանության համար ավելի կարևոր է, որ սահմանադրական փոփոխությունների գաղափարի կողմնակիցների շարքում, բացի ՀՅԴ-ից, լինի նաև առնվազն ԲՀԿ-ն:

 

Ամբողջական հոդվածը՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում