Ժիզել Բունդխենը ոչ միայն ամենաբարձր վարձատրվող մոդելն է ըստ Forbes ամսագրի, այլև երեկու երեխաների հոգատար մայր է: Օրեր առաջ Թոմ Բրեդի 34-ամյա կինը 5-ամյա որդուն և 2-ամյա դստերը Բոստոնի մանկական խաղահրապարակ էր տարել:
Մի քանի ժամվա ընթացքում բրազիլուհին գրկում էր երեխաներին, նրանց պտտում էր ձեռքերի վրա և առանց հոգնելու համբուրում էր: Ժիզելը նստում էր ասֆալտին՝ առանց վախենալու ջինսը կեղտոտելուց: Բացի դրանից՝ նա մոխրագույն վերնաշապիկ, սանդալներ և ակնոց էր կրում:
Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Բունդխենը վաստակել է 47 մլն դոլար և 8-րդ անգամ դարձել է ամենաբարձր վարձատրվող մոդելը: Բացի Chanel-ի, H&M-ի և Carolina Herrera-ի հետ ունեցած պայմանագրերից՝ նա դարձել է ներքնազգեստի և սանդալների հավաքածուի դիզայներ:


















































