Բելգիացի հարբած պաշտոնյան պատռել է Կատարի արքայադստեր գլխաշորը՝ գրում է The Huffington Post թերթը: Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում:
Քաղաքապետարանի աշխատակիցը փողոցով անցնելիս է եղել, երբ նրան երեք երիտասարդ կին են կանգնեցրել և խնդրել են ճանապարհ ցույց տալ: Նրանցից մեկի գլխին նիկաբ է եղել:

Պիրը, ի պատասխան, նշել է, որ նիկաբները Բելգիայում արգելված են: Նա նշել է, որ չի խոսում նրանց հետ, ովքեր փակում են իրենց դեմքը, որից հետո պատռել է կնոջ գլխաշորը: Պարզվում է, որ նա Կատարի արքայադուստրն է եղել:
Որոշ ականատեսների խոսքերով՝ այդ պահին պաշտոնյան հարբած է եղել: Նշվում է, որ նիկաբի հետ Պիրը պատռել է նաև արքայադստեր գլխաշորը: Ըստ տուժողի՝ ինքը քերծվածքներ ու վնասվածքներ ունի՝ մանրամասնում է The Daily Mail-ը: Նա արդեն բողոք է ներկայացրել Պիրի դեմ:
Հենց արքայադստերը տուգանք և յոթ օրվա կալանք է սպառնում հասարակական վայրերում նիկաբ կրելու համար:










































