Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան սահմանում` Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010 թվականին Հայաստանի սահմանը ապօրինի հատած եւ այժմ Հայաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացին: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղորդագրությունում նշված է, որ սահմանախախտ ադրբեջանցին իր երկրին կհանձնվի՝ ի կատարումն հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: «Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը Ադրբեջանի քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում»,- նշում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: