Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտնել է թիմի այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Էկվադորի և Կոլումբիայի ընտրանիների դեմ խաղերին:
Հայտացուցակում չեն ընդգրկվել աշխարհի առաջնությանը մասնակցած 13 ֆուտբոլիստներ: Միայն մեկ ֆուտբոլիստ՝ Տիագո Սիլվան, բաց կթողնի խաղերը վնասվածքի պատճառով: Ահա հայտացուցակը
Դարպասապահներ- Ջեֆերսոն, Ռաֆայել:
Պաշտպաններ- Դավիդ Լուիս, Մարկինյոս, Ժիլ, Միրանդա, Մայկոն, Ֆիլիպե Լուիս, Ալեքս Սանդրու, Դանիլու:
Կիսապաշտպաններ- Լուիս Գուստավո, Էլիաս, Ֆերնանդինոյ, Ռամիրես, Ռիբեյրու, Օսկար, Ռիկարդու Գուլարտ, Կոուտինյո, Վիլիան:Հարձակվողներ-Հալկ, Նեյմար, Տարդելի:
Նշենք, որ Էկվադորի ընտրանու հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, իսկ Կոլումբիայի ազգային թիմի դեմ Բրազիլիայի հավաքականը կհանդիպի սեպտեմեբրի 5-ին:










































