ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը լայնածավալ մարդասիրական գործողություն է սկսում` ավելի քան կես միլիոն մարդկանց օգնելու համար, ովքեր Իրաքի հյուսիսում մարտերի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին գրում է BBC-ն:
Անհրաժեշտ իրերի առաքումը տեղի կունենա օդով, ցամաքով և ջրով` Թուրքիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի և Իրանի տարածքներով:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել են հյուսիսային Իրաքի մի մասը` պատերազմելով ընդդեմ կառավարական ուժերի և քրդերի:










































