Կալիֆոռնիայում BrightSource հելիոջերմային էլեկտրակայանի աշխատանքի պատճառով թռչուններ են սատկում: Անգլիական RT կայքի հաղորդմամբ ՝ այս տարվա փետրվարին բացված «կանաչ» էլեկտրակայանը կարող էր վնասել մինչև 28 000 թռչունի: Աղբյուրների տվյալները տարբեր են, իսկ սատկած թռչունների պաշտոնական թիվն առայժմ չի հաշվվել:

Ըստ կենսաբանների եզրակացությունների և էներգետիկ հանձնաժողովի փաստաթղթերի՝ թռչունները, ամենայն հավանականությամբ, այրվում են. էլեկտրակայանի աշտարակների վրայի հայելիներն արտացոլում են արևի լույսը, որի կիզիչ շողերից էլ սատկում են թռչունները:

Կենսաբանները նաև նշում են, որ թռչունների հետաքրքրությունն օբյեկտի նկատմամբ հեշտ չի լինի. լույսն առաջին հերթին գրավում է միջատներին, որոնք թռչունների կերն են:

Էներգետիկ հանձնաժողովի ներկայացուցիչները խոստովանել են՝ իրենք կասկածում էին, որ որոշ քանակի թռչուններ կսատկեն, բայց չէին սպասում, որ դրանք այդքան շատ կլինեն: Ըստ կանխատեսումների՝ էլեկտրակայանի վտանգավորությունը թռչունների համար կարող է մեծանալ: Հետազոտողները խոստանում են խնդրին լուծում գտնել մինչև աշուն:











































