Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Լուիս Սուարեսի հրաժարագինը կկազմի 200 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է Squawka պարբերականը:
Բացի այդ, ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել կապված Սուարեսի տրանսֆերի արժեքի հետ: Այն կազմել է 82 մլն եվրո: Սուարեսը 5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ ուրուգվայցին երեկ առաջին անգամ «Բարսելոնա»-ի մարզահագուստով դուրս եկավ խաղադաշտ: Գամպերի գավաթի խաղարկության շրջանակներում «Բարսելոնա»-ն 6:0 հաշվով հաղթեց «Լեոն»-ին:








































