Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, ով հեռացել է զբաղեցրած պաշտոնից աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո, հաջողություն է մաղթել ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
«Կոնտեին ամենայն բարիք եմ մաղթում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Հուսով եմ, որ նա կարող է լավ արդյունքների հասնել ազգային թիմի գլխավորությամբ:
Իտալիայի հավաքականն ամենակարևորն է, ինչ ունեն իտալացի երկրպագուները»,-Tuttosport-ը մեջբերում է Պրանդելիի խոսքերը:







































