Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հրապարակավ խոսել է մահվան մասին իր մտքերի շուրջ: Այս մասին հայտնում է հնդկական Hindustan Times թերթը:
«Ես գիտեմ, որ ինձ միայն կարճ ժամանակ է մնացել ապրելու: Երկու կամ երեք տարի, և հետո ես կհայտնվեմ Աստծո տանը»,- լրագրողներին ասել է նա ինքնաթիռում՝ Հարավային Կորեայից Վատիկան ճանապարհին, որտեղ նա գտնվում էր 5-օրյա առաքելական այցով:
«Ես խորհում եմ իմ մեղքերի, սխալների մասին, աշխատում եմ խուսափել գոռոզությունից: Եվ ամենը՝ որովհետև իմ օրերը հաշված են»,- 77-ամյա պապի խոսքերը բերում է թերթը:
Աղբյուրները Վատիկանում հաստատել են, որ պապը նախկինում էլ է նեղ շրջապատում խոսել սեփական մահվան մասին, սակայն հիմա առաջին անգամ այդ մտքերի մասին խոսել է լրագրողների հետ:
Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Ֆրանցիսկոսը հիշեցրել է պապական գահը լքելու հնարավորության մասին, ինչպես դա անցած տարի արեց նրա նախորդ Բենեդիկտոս ХVI-ը, եթե չկարողանա հետագայում էլ կատարել պարտականությունները:











































