ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա ամերիկացի մի անչափահասի այն բանից հետո, երբ նա կատակով ինտերնետում տեղադրել է սպառնալիք Կալիֆոռնիայի հարավում գտնվող դպրոցի աշակերտներին գնդակահարելու մասին, երկուշաբթի հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանությանը։
Օրդեր ստանալով՝ ոստիկանությունը ձերբակալել է տղային և խուզարկություն կատարել նրա տանը։ Տանը հրազենային զենք չի հայտնաբերվել։ «Կասկածյալը, հավանաբար, իր սպառնալիքները կյանքի կոչելու մտադրություն չի ունեցել, սակայն, մենք առաջվա պես այդ լուրջ ենք ընդունում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոշուա Դուբինը։
Դեռահասի հետագա ճակատագրի մասին առայժմ չի հաղորդվում։












































