Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն ցույց կտա տեղահանված անձանց, որոնք Իրաքյան Քուրդիստան են փախել Իրաքի հակամարտությամբ բռնված շրջաններից։ Այդ մասին հաղորդել են հանրապետության ԶՄԼ-ները, տեղեկացնում է ITAR-TASS-ը։
Մոտ ժամանակներս ԱՄԷ-ի աջակցությամբ Էրբիլի փախստականների ճամբար կհասցվի սննդամթերք, այդ թվում՝ մանկական սնունդ և դեղորայք։
Ըստ Միգրացիայի հարցերի միջազգային կազմակերպության վերջին տվյալների՝ Իրաքում ժամանակավոր տեղահանված անձանց թիվը գերազանցել է 1,6 մլիոնը։










































