Իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպման մասին:
Օգոստոսի 19-ին կայանալիք առաջին հանդիպման ժամանակ «Ատլետիկո Մադրիդ»-ը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կմրցի «Ռեալ»-ի հետ: Մասնագետը իր կարծիքն է հայտնել ակումբների տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ.
«Մենք 95 մլն եվրոյով թիմ ենք հրավիրել 7-8 ֆուտբոլիստների, իսկ «Ռեալ»-ը այդքան գումարով գնել է ընդամենը 2 ֆուտբոլիստի տրանսֆեր: Իհարկե, կա ինչ-որ տարբերություն: «Ատլետիկո»-ն միշտ փորձում է բացահայտել տաղանդավոր ֆուտբոլիստներին: Մենք մեր տրանսֆերային քաղաքականությունը չենք փոխելու ու շարունակելու ենք նույն կերպ:
Առջևում Սուպերգավաթի հանդիպումներն են: Առաջնության մեկնարկից առաջ սա լավ հնարավորություն է հեռուստաընկերությունների համար շատ փող աշխատել: Նախորդ տարի մենք կարող էինք տիրանալ տիտղոսին, սակայն չստացվեց: Կփորձենք դա անել այս մրցաշրջանում»-, ասել է Սիմեոնեն:






































