Քրդերի ներկայացուցիչները կկարողանան մասնակցել Իրաքի նախարարների նոր կաբինետի ձևավորմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 11-ին Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը երկրի խորհրդարանի փոխխոսնակ Հայդեր Ալ-Աբադիին հրահանգել է Իրաքի նախարարների նոր կաբինետ ձևավորել:
Ավելի ուշ երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին պաշտոնապես հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:










































