ԵՄ բյուջեից 125 մլն եվրո է հատկացվել մրգեր ու բանջարեղեն արտադրողներին աջակցության համար, որոնք տուժել են Ռուսաստան ներմուծման արգելքից: Այպիսի տեղեկության է պարունակվում Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Գյուղատնտեսության զարգացման հարցերով եվրահանձնակատար Դաչան Չոլոշի խոսքով՝ արագ չփացող պտուղ-բանջարեղեն արտադրողներին աջակցության միջոցներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 18-ին: «Ֆերմերներն իրավունք կունենան այդ օգնությունն օգտագործել ցանկացած հարմար պահի»,- նրա խոսքերը են մեջբերվում Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
ԵՄ աջակցությունը վերաբերում է լոլիկ, գազար, կաղամբ և ծաղկակաղամբ, պղպեղ, վարունգ, սունկ, խնձոր, տանձ, խաղող և կիվի արտադրողներին: Նախատեսվում է, որ աջակցության ծրագիրը կտևի մինչև 2014-ի նոյեմբերի վերջ:
Օգոստոսի 7-ին Ռուսաստանն արգելել է ԵՄ անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից տավարի մսի, խոզի մսի, մրգերի և բանջարեղենի, հավի մսի, պանրի, կաթի ներմուծումը: Սահմանափակումները գործում են 1 տարի:







































