Գլենդելում ազգությամբ հայ քույրեր են ձերբակալվել թմրանյութ պահելու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, 23-ամյա Թենի Խոսրովյանը և 19-ամյա Թալին Խոսրովյանը ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանները նրանց տանը հայտնաբերել են հերոինանման զանգված:
Նշվում է, որ Թալին Խոսրովյանը 35 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: Թենի Խոսրովյանը շարունակում է մնալ կալանքի տակ, քանի որ հունիսին նույնպես նա ձերբակալվել էր թմրանյութերի գործով:










































