Չնայած այն բանին, որ Motorola-ն պատրաստվում է Moto 360 «խելացի» ժամացույցների վաճառքի մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել սեպտեմբերի սկզբին, սարքի արժեքն ու առանձնահատկությունները հայտնի են դարձել՝ շնորհիվ արտահոսքի: Ամերիկյան Best Buy ռիթեյլերի կայքը սխալմամբ հրապարակել է Android Wear ՕՀ-ով ամենասպասված սարքի գինն ու առանձնահատկությունները ժամանակից շուտ: Այս մասին հայտնում է Droid Life-ը:
Տեղեկատվությունն օպերատիվ կերպով ջնջվել է. Moto 360-ը կարժենա 249 դոլար առանց հարկերի: Դա լավ նորություն է, քանի որ շատերը կարծում էին, որ ոճային դիզայնի, պողպատե կորպուսի և եզակի կլոր ձևի համար Moto 360-ն ավելի թանկ կարժենա:
Նորույթի դիսփլեյի տրամագիծը 1.5 դյույմ է, խտությունը՝ 320×290 կետ: Էկրանը պատված է պաշտպանիչ Gorilla Glass 3 ապակիով:
Քայլաչափից բացի այն կունենա սրտխփոցի օպտիկական սենսոր: Ժամացույցով հնարավոր կլինի 30 րոպե ջրում սուզված մնալ:
Սարքի պրոցեսորն ապահովում է Texas Instruments-ը: Սարքն ունի 512 մբ օպերատիվ հիշողություն, Bluetooth 4.0 և Wi-Fi a/b/g/n:









































