Թեհրանում քաղցրահամ ջրի պաշարները կրճատվել են՝ հասնելով նվազագույնի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ չնայած ջուրը խնայելու իշխանությունների կոչերին՝ մայրաքաղաքի բնակիչներն ականջալուր չեն լինում: Չափազանց շոգ եղանակը հանգեցրել է ջրի սպառման ծավալների ավելացման: Դրա հետևանքով ջրի մակարդակը ջրամբարներում հասել է նվազագույնի:
Ներկայումս երկրի երկու խոշոր ջրամբարները՝ Լարն ու Լատյանը, որտեղից խմելու ջուր է ստացվում Թեհրանի ջրամատակարարման համակարգ, կարող է օրական քաղաք մատակարարել համապատասխանաբար 50 և 48 մլն խորանարդ մետր ջուր:
Այս տարի մայրաքաղաքի՝ խմելու ջրի պահանջարկը ծրագրվել էր 1035 մլրդ խորանարդ մետր մակարդակի վրա: Այս տարվա համար խմելու ջրի բոլոր պաշարները սպառված են արդեն հիմա: