The Sunday Telegraph թերթում հրապարակված հոդվածում Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել «Իսլամական պետության» դեմ, և զգուշացրել սարսափելի հետևանքների մասին, եթե աշխարհը չկարողանա գլուխ հանել այդ խնդրից:
Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ իր երկիրը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել խմբավորման դիմակայության համար, որը Քեմերոնը անվանել է «բացառապես վտանգավոր»:
Վարչապետը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ծայրահեղականների դեմ պայքարին Մեծ Բրիտանիայում՝ հայտարարելով, որ նրանց հետ կապի մեջ լինելու վերաբերյալ կասկած ունենալու համար մարդկանց պետք է կալանավորել, իսկ ահաբեկչական նյութերը առգրավել ոչնչացման նպատակով:







































