Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2014/15թթ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Քրիսթալ Փելաս»-ի նկատմամբ դժվարին հաղթանակը:
Հիշեցնենք, որ «զինագործներ»-ը հաղթեցին 2:1 հաշվով` Աարոն Ռեմսիի` վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ:
«Մրցակիցը լավ էր պաշտպանվում ու առաջինը գոլ խփեց: Նրանք լավ էին պատրաստված ֆիզիկապես: Նրանց հաղթելու ճանապարհին մեզ օգնեց մեծ ցանկությունը: Առաջնության առաջին խաղում հաղթելն այդքան էլ հեշտ գործ չէ:
Կարճ ժամանակ ունենք մեր լավագույն մարզավիճակին վերադառնալու համար: Այդ հարցում կօգնեն նաև գերմանացի ֆուտբոլիստները, որոնք լրացուցիչ արձակուրդ են ստացել աշխարհի առաջնությունից հետո»,- Վենգերի խոսքերը մեջբերում է BBC-ն:







































