Ավելի քան 300 տներ լուրջ վնասվել են, վեց մարդ վիրավոր է Յունան քաղաքում տեղի ունեցած 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո: Այդ մասին հաղորդում են տեղի իշխանությունները:

Զեկույցում նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ գրանցված՝ Չժաոտուն քաղաքի մի շարք տների պատերին ճաքեր են հայտնվել: Հաղորդվում է նաև վնասված էլեկտրալարերի ու կապի միջոցների, թունելների և հինգ քաղաքների ճանապարհների վնասման մասին:

Երկրաշարժից տուժած շրջանում աշխատում է 1,2 հազար փրկարար: Տեղի իշխանությունները աղետի գոտի են ուղարկել վրաններ, հագուստի հավաքածուներ, վերմակներ:







































