Շուտով Եռաբլուրի աջակողմյան բարձունքում՝ Եռաբլուրի եկեղեցու առջև ընկած տարածքում, Արգավանդի խճուղուց կերևա քարերով դասավորված և ներկված եռագույնը: «Եռագույն դրոշ՝ Եռաբլուրում» նախաձեռնության շուրջ 150 անդամներ արդեն երկու ամիս է՝ ՊՆ թույլտվությամբ սեփական ուժերով մաքրում, բարեկարգում են Եռաբլուրի աջակողմյան հատվածը, հավաքում են քարերը, որպեսզի դրանք դասավորեն, ներկեն ու ստանան 60մերկարությունև 30մլայնություն ունեցող եռագույնը:
Aravot.am-ն այսօր մասնակցել է նախաձեռնության աշխատանքներին: Անդամներից Անդրանիկ Բաղդասարյանն ասաց, որ քարեր են բերվելու նաև մարզերից, Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից և հույս ունեն նաև Նախիջևանից: Եռաբլուրում դրոշ ստեղծելու գաղափարը ծնվել է երեք տարի առաջ, այն ժամանակ երիտասարդները նպատակ ունեին դրոշ ստանալ ծաղիկներով, սակայն դա ֆինանսական մեծ ծախսեր էր պահանջում: Ուստի որոշել են քարերով կերտել եռագույնը:
Ցավոք, երիտասարդների աշխատանքը զուգակցվում և Եռաբլուրի բարձունքի լռությունը խախտվում էր հարակից ռեստորանային համալիրից եկող քեֆ- ուրախության և ռաբիս երաժշտության մեղեդիներով:
Մանրամասները՝ aravot.am-ում








































