Անցած գիշեր Վրաստանի ժամանակով 03:16-ին Կախեթի տարածաշրջանում, վրաց-ադրբեջանական սահմանի մոտ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend գործակալության, հաղորդել է Վրաստանի սեյսմիկ կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 46 կմ արևելք, Սագարեջոյի շրջանի Թուլարի գյուղի մոտ: Սեյսմիկ կենտրոնում նշել են, որ հիշյալ տարածաշրջանը սեյսմիկության տեսանկյունից համեմատաբար ակտիվ գոտի է համարվում: