Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները ուղիղ ազդեցություն չեն ունենա ընկերության ծրագրերի վրա՝ ստեղծելու Superjet-100 ինքնաթիռներ: Ընկերությունը մտադիր է ավելացնել դրանց թողարկումը Գագարինի անվան ավիացիոն գործարանում: Այս մասին հայտնել է Միավորված ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը՝ գրում է ITAR-TASS-ը:
«Ասել, թե այդ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունենա ինքնաթիռաշինության վրա, ես չեմ կարող: Իհարկե, արտաքին շուկայում սահմանափակումների պատճառով որոշակի բարդություններ կառաջանան, բայց դրանք կլինեն ածանցյալ, ոչ՝ ուղղակի»,- ասել է նա:
«Ըստ «Սուխոյ Superjet 100» ծրագրի՝ մենք ունենք միջազգային լայն կոոպերացիա որը կրում է երկարաժամկետ բնույթ: Որևէ առիթ չկա մեր գործընկերների կողմից կանխատեսելու խափանումներ կամ հրաժարումներ»,- նշել է Պողոսյանը: Նրա խոսքերով՝ անցած տարի ընկերությանը հաջողվել է հավաքել 25 Superjet, այս տարի 40-ն է թողարկվել, իսկ հաջորդ տարի արդեն կթողարկվի 50-ը:
«Մենք մտադիր ենք ավելացնել ինքնաթիռների արտադրությունը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը:







































