Մեքսիկայում զբոսաշրջիկը կարողացել է խուսափել երեք մետրանոց կոկորդիլոսից՝ հաղորդում է Noticaribe պարբերականը։
Վախեցած անցորդները տեսանկարահանել են այն պահը, երբ լողորդը մոլեգնաբար փորձում է ափ հասնել։ Ականատեսներից մեկը խրախուսական ծափողջույնների ներքո նույնիսկ առարկա է շպրտել սողունի վրա։ Հանկարծակի գալով՝ կոկորդիլոսը փոխել է ուղղությունը, իսկ զբոսաշրջիկը հասցրել է փրկվել։
YouTube-ում այդ տեսանյութը տեղադրած օգտատերը ենթադրել է, որ, հուրախություն զբոսաշրջիկի, կոկորդիլոսն արդեն կուշտ է եղել, այդ պատճառով էլ դանդաղ է լողացել։
Դեպքը տեղի է ունեցել մեքսիկական Սիան Կաան կենսոլորտի արգելոցի տարածքում։










































