Ինչպես արդեն հայտնել ենք, մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը «Լիվերպուլ»-ը մտադիր է հզորացնել հարձակման գիծը:
The Mirror-ի տեղեկությունների համաձայն` գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է իր թիմում տեսնել «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կամ ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին:
Նշենք, որ փարիզյան ակումբը կարող է հրաժարվել վերջինիս ծառայություններից` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով:







































