Ըստ արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Բեյոնսեն ամուսնուց՝ Ջեյ Զիից կամուսնալուծվի համերգային On The Run շրջագայությունից հետո: Սեպտեմբերի 13-ին Փարիզում տեղի կունենա շրջագայության վերջին համերգը:
Us Weekly ամսագրի աղբյուրի խոսքով՝ 32-ամյա երգչուհին Ջեյ Զիից ամուսնալուծվելու վերջնական որոշում է կայացրել, ում հետ ամուսնացած է 6 տարի: Նյու Յորքում փաստաբանները արդեն սկսել են նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը:
Նշենք, որ ամուսինները նաև բիզնես գործընկերներ են, ու բացի 2-ամյա Բլու Այվիից՝ նրանց կապում են նաև գործնական հարաբերությունները:















































