Friday, 03 05 2024
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա

Ի՞նչ է անելու Թուրքիան Սոչիից հետո

Հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության այս փուլում բավական կամ ավելի ճիշտ համեմատաբար աննկատ մնաց Թուրքիան: Համեմատաբար՝ մյուս դերակատարների ֆոնին, և բավական՝ նկատի ունենալով Թուրքիայի նշանակությունն ու շահագրգռությունները:

Սահմանային բախումների թեժացմանը զուգահեռ Թուրքիան աչքի ընկավ միայն Ադրբեջանին ուղղված ցավակցություններով: Թուրքիան կարծես թե որևէ ակտիվություն չցուցաբերեց Սոչիի հանդիպման կապակցությամբ: Ինչո՞վ էր այս ամենը պայմանավորված: Միգուցե նրանով, որ Անկարան խիստ զբաղված էր երկրի ներսում տեղի ունեցող նախագահական ընտրություններով, որոնք առաջինն էին Թուրքիայի պատմության մեջ՝ ուղիղ ընտրության իմաստով: Այդ ընտրություններում Էրդողանին բավական ռիսկեր ու մարտահրավերներ էին սպասում, և այս տեսանկյունից նրա կլանվածությունը դրանցով միանգամայն սպասելի էր: Թուրքիան արտաքին զարգացումների ժամանակ չուներ:

Սոչիի հանդիպումից հետո, սակայն, Անկարան կարծեք թե փորձում է ինչ-որ մասնակցություն դրսևորել` առայժմ տեղեկատվական-քարոզչական ակցիաների տեսքով, քաղաքական նախաձեռնություններից առայժմ զերծ մնալով: Թուրքիայի արտգործնախարարն այցելել է այդ երկրում բուժվող ադրբեջանցի զինծառայողներին, իսկ ադրբեջանական մամուլն էլ տեղեկություններ է տարածել, որ Թուրքիայի շատ քաղաքացիներ դիմում են և ցանկություն են հայտնում ադրբեջանական ԶՈւ կազմում կռվել հայերի դեմ:

Կարծեք թե Անկարան, ավարտելով նախագահական ընտրությունները Էրդողանի հաղթանակով, փորձում է կամաց-կամաց վերգտնել իրեն ռեգիոնալ զարգացումներում և ցույց տալ սեփական ներկայությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: Չի բացառվում նաև, որ Անկարան սպասողական դրություն էր ստանձնել նաև Ռուսաստանի նախաձեռնության թափն ու իրական նպատակները հասկանալու և լավ պատկերացնելու համար, որպեսզի որոշի, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ այդ նախաձեռնության հանդեպ: Պարզ է, որ Անկարան անմասն չի մնալու այս իրադարձություններից և ինչ-որ պահից ներգրավվածությունն անխուսափելի է, և կասկած չկա, որ ինչ-որ պահից դրա տեղեկատվական-քարոզչական բնույթը փոխարինվելու է քաղաքականով:

Սոչիի հանդիպումից հետո իրավիճակը էապես պայմանավորված է Թուրքիայի պահվածքով և դիրքորոշմամբ, ինչը շոշափելի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: Սակայն Անկարայի գլխավոր խնդիրն, իհարկե, տարածաշրջանում ռուսական ազդեցությունն է: Եթե Սոչիի հանդիպման արդյունքում այդ ազդեցությունը Կովկասի վրա ավելացել է, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ապակայունության նոր ալիքն արդեն կսադրի հենց Թուրքիան` փորձելով օգտագործել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա: Այդպիսով Թուրքիան կփորձի աշխարհին ցույց տալ, որ Կովկասում ինքն էլ ունի բավական կենսունակ գործիքներ ու լծակներ իրավիճակի վրա ազդելու համար, ու միևնույն ժամանակ Ռուսաստանին կակնարկի կամ կհասկացնի, որ միանձնյա հաղթանակի կամ հաջողության տպավորությունը խաբկանք է, և Մոսկվան չի կարող Կովկասում իրեն կենսունակ զգալ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների, առանց Թուրքիայի հետ համագործակցության:

Այս իմաստով, ռուս-թուրքական հարաբերություններն առաջիկայում է՛լ ավելի առանցքային նշանակություն են ստանում կովկասյան ընդհանուր իրավիճակի համար: Մյուս կողմից` առկա է հավանականություն, որ Թուրքիային կփորձի օգտագործել Արևմուտքը՝ Սոչիից հետո Կովկասում Ռուսաստանի ազդեցության, այսպես ասած, հակազդման նպատակով: Այսինքն` Ռուսաստանին հակակշռելու իմաստով Թուրքիայի նշանակությունն Արևմուտքի համար կարող է արձանագրել աճի հերթական ժամանակաշրջանը:

Մինչ այդ Թուրքիան բավական նշանակություն էր ստացել Ղրիմի իրադարձությունների արդյունքում: Հետո ինչ-որ իմաստով Արևմուտքը որոշեց Ռուսաստանի հետ հարաբերություններում գնալ ուղիղ քայլերի, ինչը Անկարայի նշանակության առումով հանդիսացավ նվազեցնող գործոն: Սակայն տարածաշրջանային լարվածությունը ղարաբաղյան ուղղությամբ վերստին կարող է հադիսանալ Արևմուտքի համար Թուրքիայի կշռի ավելացման հանգամանք, որից էլ Անկարան կփորձի օգտվել:

Այստեղ շատ կարևոր է Հայաստանի անելիքը: Եթե Երևանը շարունակի մնալ անմնացորդ ռուսահպատակության ծիրում, ապա Արևմուտքի համար Թուրքիայի կարևորությունը մեծ է լինելու: Եթե Հայաստանը ցուցաբերի ինքնիշխանության թեկուզ նվազագույն աստիճան, ապա Արևմուտքը ավելի շուտ կաշխատի Հայաստանի, քան Թուրքիայի հետ` նկատի ունենալով նաև Իրանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որտեղ Թուրքիան շահագրգռվածություն գրեթե չունի: Բայց Անկարայի գործողությունները ներկայումս շատ կարևոր են, և Թուրքիայի խաղի մեջ մտնելուն պետք է պատրաստ լինել:

Պատրաստ լինել ոչ Էրդողանի հասցեին վիրավորական կամ հեգնական հայտարարություններով: Պետք է պատրաստ լինել հնարավոր սցենարներով, տարբերակներով, «Ա», «Բ» և այլ պլաններով: Հատկապես նկատի ունենալով նաև մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները, որոնց հանդեպ Թուրքիան ևս պարտավոր է բավական ուշադիր լինել և բաց չթողնել ոչինչ: Սա գուցե ինչ-որ առումով հիմք է տալիս կարծել, որ Անկարան այդ տեսանկյունից ավելի զուսպ կլինի Կովկասում, քանի որ մերձավորարևելյան հատվածում նրա համար շատ ավելի ճակատագրական զարգացումներ կարող են լինել: Սակայն Թուրքիայի քաղաքականությունը երբեք միագիծ և կանխատեսելի չի եղել, առավել ևս վրիպում կլինի այդպիսին սպասել ներկայիս չափազանց բարդ վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում