Ազգի բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին. Մահաթմա Գանդի
Օգոստոսի երրորդ շաբաթ օրը նշվում է անտուն կենդանիների համաշխարհային օրը: Ամսաթիվն օրացույցում հայտնվել է Կենդանիների իրավունքների միջազգային հասարակության նախաձեռնությամբ: Կազմակերպությունը այդ առաջարկով հանդես է եկել 1992 թվականին: Այն անմիջապես աջակցություն է գտել տարբեր երկրների՝ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից: Ամսաթիվը ոչ թե տոն է համարվում, այլ առիթ՝ ուշադրություն դարձնելու անտուն կենդանիների խնդրին, առավելագույն թվով մարդկանց պատմելու նրանց ողբերգական ճակատագրի մասին:
Ողջ աշխարհում այս օրն անցկացվում են լուսավորչական և բարեգործական միջոցառումներ:









































