Կորսիկայի մայրաքաղաք Այաչոյի բնակիչները մայրաքաղաքում սանիտարական ծառայություններ են անցկացնում դենգե համաճարակի տարածման վտանգի պատճառով, գրում է Corse Matin-ը:
«Հիվանդության հաստատված դեպքեր դեռևս չկան, անհրաժեշտ է սպասել արյան հետազոտության արդյունքներին: Սակայն օպերատիվ կերպով ձեռք են առնվել նախազգուշական միջոցառումներ»,- ասել է Կորսիկայի առողջապահության գործակալության ղեկավարի տեղակալ Ժան Ուբյոն:
Նրա խոսքերով` չորեքշաբթի օրը հոսպիտալացված հիվանդը Կորսիկա է ժամանել Ֆրանսիական Պոլինեզիա այցից հետո:










































