Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ներիշխանական խաղի նոր թեման, կամ Հովիկ Աբրահամյանի մեծ գլխացավը

Որ բանակը վերջին օրերի իրադարձությունների ֆոնին անխուսափելիորեն դառնալու էր նաև ներքաղաքական հարաբերությունների էական գործոններից մեկը՝ երևի թե ոչ մեկի մեջ կասկած չէր հարուցում: Խնդիրն այն է, որ Ղարաբաղյան հարցը մշտապես եղել է նման գործոն, գլխավոր գործոններից մեկը, և այս առումով Ղարաբաղյան խնդրում այնպիսի իրադարձությունների զարգացման դեպքում, որոնցում բանակը անմիջական դերակատարում էր ստանձնելու, գործնականում անհնար էր լինելու ներքաղաքական «կրքերից» բանակը հեռու պահելը:

Հասարակությունն էլ զգացել է այս ամենը և գիտակցում է իրավիճակը՝ արդեն իսկ սոցիալական ցանցերում ակտիվորեն ազդարարելով, որ կարծեք թե ներիշխանական խաղում որոշակի խաղադրույք է կատարվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վրա:

Սա գուցեև իրականություն է, իսկ գուցե նաև հենց ներիշխանական խաղերի արգասիք, որ այս կամ այն կերպ տարածվում է համացանցում և հասարակության շրջանում: Խնդիրն այն է, որ իշխանության ներսում առանց Սեյրան Օհանյանի էլ չափազանց նեղ է նախագահական հավակնորդների տեսանկյունից: Իշխանություն ասելով՝ մենք այստեղ պետք է նկատի առնենք նաև ոչիշխանական ուժերը, որոնք վաղուց են ցույց տվել, որ մեկ ամբողջություն են՝ մեկ ընդհանուր խաղի, քանի դեռ համենայն դեպս կա քառյակը՝ ԲՀԿ-ի հրամանատարությամբ: Կամ գուցե թե Ռոբերտ Քոչարյանի ստվերային, անուղղակի հրամանատարությամբ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ անտեսանելի, սակայն հմուտ ուղղորդմամբ: Բոլոր դեպքերում, ներիշխանական խաղում նախագահական հավակնորդների շարքում է նաև Ռոբերտ Քոչարյանը, նա մեկ ամբողջական համակարգի մաս է, և նրա հույսն էլ համակարգի մասերի վրա է, ո՛չ հասարակության:

Ահա այս նեղ շրջանակում կարող է հանկարծ հայտնվել Սեյրան Օհանյանը, և բնական է, որ արդեն իսկ եղած բոլոր հավակնորդները՝ անկախ հավակնությունների իրատեսականության աստիճանից, Սեյրան Օհանյանի մեջ տեսնում են մրցակցի, որին իրենց շարքերն է փորձում ներդնել Սերժ Սարգսյանը: Ըստ որում՝ սա տեղի է ունենում մի իրավիճակում՝ սահմանային լարվածության, որում Սեյրան Օհանյանը գրեթե ինքնաբերաբար է դառնում «բոլորի համար ընդունելի» թեկնածու՝ այսպիսով հետին պլան մղելով նման մեկ այլ թեկնածուի՝ վարչապետին:

Ահա այս պայմաններում, այս հաշվարկների հիմքերի պարագայում, շատ հավանական է Օհանյանին շարք չթողնելու, իրականում շարք չթողնելու կամ շարքերում չամրապնդված հեռացնելու համար չեն բացառվում ժամանակից շուտ գրոհները, այսինքն՝ երբ դեռ իշխանության ներսում ըստ էության չկա Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումը նրան թեկնածուների շարք մտցնելու հարցում:

Այս տեսանկյունից իրավիճակը կրկին հետաքրքիր է: Խնդիրն այն է, որ Սեյրան Օհանյանի անունը, թեման ակտիվացել է այսօր՝ սահմանային բռնկուն վիճակի, նախապատերազմական վիճակի պարագայում: Մինչև հերթական նախագահական ընտրությունները չորս տարի ժամանակ կա, երեք տարի ժամանակ կա մինչև խորհրդարանական ընտրություններ: Ահա այս ժամանակահատվածում հարց է առաջանում, թե արդյոք Սերժ Սարգսյանը կարո՞ղ է երեք-չորս տարի շարունակ նման լարվածություն պահել սահմանին՝ Սեյրան Օհանյանին միշտ առաջին ներքաղաքական գծում պահելու և բոլորին նրա շուրջը առնվազն լռություն պահպանել պարտադրելու համար: Չէ՞ որ կայուն պայմաններում Սեյրան Օհանյանը կարող է ինքնաբերաբար դուրս մնալ ներքաղաքական հրատապ կյանքից, հետևաբար, եթե կա Օհանյանի հետ կապված քաղաքական որոշում, ապա սա նշանակում է, որ մինչև նախընտրական ժամանակահատվածը Սերժ Սարգսյանը պարբերաբար շահագրգռված է լինելու Ղարաբաղյան կարգավորման գործընթացում այնպիսի զարգացումներով, որոնք միշտ հրատապ կպահեն Սեյրան Օհանյանի թեման:

Այս ամենը, իհարկե, հասարակական շահի և պետության անվտանգության տեսանկյունից ընդամենը հերթական հիասթափությունը կարող է առաջ բերել հասարակության շրջանում, քանի որ դեռևս լիովին չի կայունացել ու հանդարտվել իրավիճակը սահմանին: Բայց Հայաստանի ներքաղաքական դերակատարները արդեն սկսել են սահմանում սխրանքով և մարտունակությամբ աչքի ընկած բանակը ներքաղաքական ինտրիգների մեջ ներքաշելու գործընթացը, նույնիսկ երբ իրենք են հանդես գալիս այդ բանը չանելու կոչերով: Բանակը, միևնույն է, նրանք արդեն դարձրել են իրենց հեղինակազրկված կերպարները քողարկելու միջոց՝ փորձելով տեղավորվել զինված ուժերի վերջին հաջողության ստվերում և այդպես առաջ մղվել դեպի անձնական կամ կուսակցական-խմբային նպատակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում